Լուսանկար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Բնօրինակի անվանում՝  Անի, Սուրբ Փրկիչ եկեղեցի Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Լուսանկարը սև-սպիտակ է: Լուսանկարում եկեղեցու ընդհանուր տեսքն է հյուսիսային կողմից վերանորոգման ընթացքում: Եկեղեցին ամբողջովին պատված է որմնակամարաշարով: Երևում է նաև չորս լուսամուտ, երկու զարդաքանդակ: Լուսանկարի դիմերեսին կան պատռված մասեր: Դարձերեսի կենտրոնում «Անի, Փրկչի եկեղեցին» մատիտով գրությունն է: Ներքևի ձախ անկյունում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերի բաժնի շտամպն է, առարկայի հաշվառանիշը (Լ6/85) և «ծ.41» մատիտով գրությունը: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  16,4 սմ Երկարություն (սմ)՝  19,3 սմ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1900-1910-ական թթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 124 Բաժնեհաշվառանիշ՝  Լ 6/85