Լուսանկար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Բնօրինակի անվանում՝  Լուսանկար՝ Հոռոմոսի վանք (Ղոշավանք) Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Լուսանկարը փակցված է 28 x 21 սմ չափի կապույտ գույնի, հաստ թղթի վրա և սև-սպիտակ է: Լուսանկարում պատկերված է հուշարձանի ներքին տեսքը: Լուսանկարի դիմերեսի ներքևի աջ անկյունում առկա է հետևյալ գրությունը՝ «109»: Դարձերեսին առկա է գրիչով գրություն հետևյալ բովանդակությամբ՝ «Оромос (Хошаванк на Ахуряне)», մատիտով՝ «ն/տ»: Դարձերեսին առկա են նաև «Ճարտարապետական հուշարձանների պահպանության կոմիտե»-ի, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերի բաժնի շտամպերը և առարկայի հաշվառանիշը՝ «Լ6/663» «ծ.40» գրված գրիչով և մատիտով: Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  22,4 Երկարություն (սմ)՝  16,7 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1900-1920 թթ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 124 Բաժնեհաշվառանիշ՝  Լ 6/663