Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Խմբանկար
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Պատկերված են հայ անվանի քամանչահար Լևոն Կարախանը դստեր՝ Ջուլիետայի և փեսայի հետ՝ Երևանի Վ. Ի. Լենինի անվան հրապարակում, մայիսմեկյան տոնակատարության ժամանակ: Ականավոր երաժիշտը (ձախից) մուգ գույնի, գծավոր բաճկոնով է, բաց գույնի լայնեզր գլխարկով, ակնոցն աչքերին: Նրա կողքին տիկ. Ջուլիետը, բաց գույնի գարնանային վերարկուով և թեք դրված բերետով: Մազերը երկար են, թափված ուսերին: Փեսան՝ Ա. Ժամկոչյանը ևս լայնեզր գլխարկով է, մուգ գույնի բաճկոնով:
Նյութը՝ լուսանկարչական թուղթԼայնություն (սմ)՝ 9.2Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1952թ․Բարձրություն (սմ)՝ 6.2Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
8098/38
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-503