Խ.Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի ստեղծագործական պա...
Խ.Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի ստեղծագործական պատմությունը
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Թանգարան՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Կազմն՝ ամբողջական, մուգ մանուշակագույն արհեստական կաշի: Դեկորատիվ զարդանախշով կազմի կենտրոնում՝ 6,5x7,5սմ ուղղանկյան կենտրոնում սպիտակ, թավ տառերով գրքի վերնագիրն է և հեղինակի ազգանունը: Ֆորզացը համր է, դեղնավուն: Տիտղոսաթերթին գրքի մատենագիտական տվյալներն են: Ձախ կողմում նույն տվյալները՝ ռուսերեն: Գիրքն ունի ճակատանկար՝ Խ. Աբովյանի դիմանկարով: Գրքում տեղ են գտել վեպի ձեռագրի կրկնօրինակները:
Հեղինակ՝ Պ. ՀակոբյանԷջ՝ 258Նյութը՝ Թուղթ, ստվարաթուղթ, արհեստական կաշիՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1955թ.Լայնություն (սմ)՝ 13Երկարություն (սմ)՝ 19Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԱԻՏԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 3083