Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Խուրջին
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Սպիտակ հիմնագույնով խուրջինը ունի շուլալ տեխնիկայով արված գույնզգույն հարդարանք: Գրպանների երեսները հարդարված են խոշոր շեղանկյուն շրջանակներով, որոնք եզրերում հանդես են գալիս եռանկյունների տեսքով: Այս շրջանակներն իրենց մեջ ունեն խաչահիմք դասավորված երկրաչափական մեկական հորինվածք՝ կազմված շեղանկյուն շրջանակից, որի հանդիպակաց գագաթներից դուրս են գալիս սլաքանախշեր և ավելի փոքր շեղանկյուններ: Գրպանները եզերված են երեք շարք գոտեզարդով. որոնցից կենտրոնականը երկայնակի հարդարված է մանրիկ շեղանկյունների իսկ լայնակին ցանցկեն եռանկյունների շարքով: Սպիտակ հիմնագույնով միջնահատվածը հարդարված է ցանցկեն եռանկյունների շարքերով: Սպիտակ հիմնագույնով դարձերեսը ունի մանրիկ կետանախշեր, միջնահատվածում հյուսվածքի թարս կողմն է: Գրպաններին ունեն հյուսածո օղակներ
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԱրցախՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. սկիզբՆյութը՝ բուրդ, բամբակԼայնություն (սմ)՝ 40Երկարություն (սմ)՝ 117Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
1983/1
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-899