Խուրջին

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Խուրջին Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գրպանների դիմերեսը և միջնահատվածը ունեն մուգ շականակագույն հիմնագույն և հարդարված են իրար կցված լայնակի ձգված դարչնագույն շեղանկյունների երկու զուգահեռ շարքով, որոնք իրենց միջև առաջացնում են նմանատիպ մուգ շականակագույն շեղանկյունների շարք, կողերին՝ եռանկյունաձև գագաթները դեպի դաշտի ներսը ուղղված շերտեր: Գրպանների բերանը եզերված է մեկ գոտով՝ հարդարված դեղին զիգզագ գծազարդով, որի առաջացրած անկյուններում պատկերված է մեկական սլաքաձև նախշ՝ գագաթում փոքրիկ շեղանկյուն շրջանակով: Գրպանների դարձերեսը հարդարված է մուգ շականակագույն ու դարչնագույն լայն ու նեղ գունաշերտերով: Կատարող՝  Մաթո Անթառանյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  գ․ Օձուն Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1939թ. Նյութը՝  բուրդ Լայնություն (սմ)՝  43 Երկարություն (սմ)՝  120 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6544 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2914