Ծորակ բաղնիքի

Թեմա՝  Չդասակարգված առարկաներ Ենթաթեմա՝  Չդասակարգված առարկաներ Տեսակ/ժանր՝  Մետաղական Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Ծորակը բաղկացած է երկու մասից՝ ձևավոր խողովակից և դեկորատիվ բռնակով պտուտակից: Հովազի գլխով ոճավորված ծորակը՝ աչքերը ուռուցիկ, ուրվագծված դիմային մանրամասներով, և լայնացող խողովակը ամրացած են ռելիեֆ, եռանկյունի եզրագծերով մակերես ունեցող փականային հատվածին: Պտուտակը՝ մասսիվ, կոնաձև ելունդով, կիպ մտած է փականի մեջ և առանձնանում է, բռնակը՝ ձողաձև, երկար, ամրացված երկու ոտիկների վրա: Իրը հավաքածուի կազմում նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ Ռոստոմ Ոսկանյանը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պարսկաստան, Սպահան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  17-րդ դարի վերջ - 18-րդ դարի սկիզբ Նյութը՝  պղինձ Չափս՝  41,5 x 19,5 սմ Տրամագիծ (սմ)՝  ծորակի տր. 2 սմ Նվիրատու՝  Ռոստոմ Ոսկանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17608-1076