Թեմա՝
Չդասակարգված առարկաներ
Ենթաթեմա՝
Չդասակարգված առարկաներ
Տեսակ/ժանր՝
Մետաղական
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Ծորակը բաղկացած է երկու մասից՝ ձևավոր խողովակից և դեկորատիվ բռնակով պտուտակից: Հովազի գլխով ոճավորված ծորակը՝ աչքերը ուռուցիկ, ուրվագծված դիմային մանրամասներով, և լայնացող խողովակը ամրացած են ռելիեֆ, եռանկյունի եզրագծերով մակերես ունեցող փականային հատվածին: Պտուտակը՝ մասսիվ, կոնաձև ելունդով, կիպ մտած է փականի մեջ և առանձնանում է, բռնակը՝ ձողաձև, երկար, ամրացված երկու ոտիկների վրա: Իրը հավաքածուի կազմում նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ Ռոստոմ Ոսկանյանը:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ Պարսկաստան, ՍպահանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 17-րդ դարի վերջ - 18-րդ դարի սկիզբՆյութը՝ պղինձՉափս՝ 41,5 x 19,5 սմՏրամագիծ (սմ)՝ ծորակի տր. 2 սմՆվիրատու՝ Ռոստոմ ՈսկանյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17608-1076