Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փաստաթղթեր
Տեսակ/ժանր՝
Ծրագիր
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Ուղղանկյուն է, երկփեղկ, դիմերեսին պատկերված է մարդու պատկեր /աբստրակտ/, ունի ներդիր, որի դիմերեսին գրված է՝ ՀՍՍՀ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, ԵՐԵՎԱՆԻ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ, 8-րդ թատերաշրջան: Ձախ փեղկին գրված է՝ Ֆրիդրիխ Դյուրենմաթ, ‹‹Խաղում ենք Սթրինդբերգ›› /մահվան պար/ դրամա մասից, թարգմանությունը՝ Ա.Պետրոսյանի, բեմադրությունը՝ Լ.Թուխիկյանի և այլն: Աջ փեղկին գրված է՝ Դերերում՝ Էդգար-Վլադիմիր Մսրյան, Ալիս-Աննա Պետրոսյան, Կուրտ. վաստ. արտ.-Լևոն Թուխիկյան, Ամիրան Գալստյան, Թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՍՍՀՄ ժող. արտիստ Հրաչյա Ղափլանյան: Դարձերեսին գրված է՝ թատրոնի գլխավոր նկարիչ-արվեստի վաստ. գործիչ Վ.Ա.Վարդանյան, գլխավոր ռեժիսորի օգնական խաղացանկի գծով-Գ.Վ.Յաղջյան և այլոք, գինը՝ 10 կոպ., պատվեր 227, տիրաժ 3000, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ. տպարան, Երևան, Բարեկամության, 24:
Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1970-ական թթ.Լայնություն (սմ)՝ 12.2Բարձրություն (սմ)՝ 18.7Նվիրատու՝ Դրամատիկական թատրոնՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
3981/29
Բաժնեհաշվառանիշ՝
Փ-36