Կավանոթի իրանի բեկոր

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան Նկարագրություն ՝  Կավանոթի իրանի բեկոր, գորշ, մասամբ դեղնավուն , իրանը կլորավուն : Պահպանվել է ուռուցիկ ակոսագոտու մի հատված , որից վերև անցնում է ալիքանախշ զարդագոտի, իսկ դեպի ներքև անցնում են փայլանախշով արված թեք ակոսագոտիներ: Հայտնաբերման վայրը՝  Արին-բերդի հյուսիսիսային լանջ Ց -2 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Մ.թ.ա. 8 դար Նյութը՝  Կավ Հայտնաբերման ժամանակը՝  2011թ. սիստեմատիկ պեղումներ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԷԹ Հիմնական հաշվառանիշ՝  457 Բաժնեհաշվառանիշ՝  197/118