Կարպետ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Կարպետ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Միմյանց կից վեցանկյուն զարդաշրջանակների մեջ ամփոփված են կեռանախշ, նույնպես վեցանկյուն զարդաշրջանակներ։ Կարպետը գոտևորում է երեք գոտի։ Կենտրոնական լայն զարդագոտու սև հիմնագույնի վրա ներկայացված են վեցանկյուն զարդաշրջանակների մեջ ամփոփված երկրաչափական մեկական զարդանախշեր։ Ներքին և արտաքին զարդագոտու վրա պատկերված ալիքաձև (օձանման) նախշեր։ Վարպետ՝  Սոֆի Խառատյան Լայնություն (սմ)՝  156 Երկարություն (սմ)՝  255 Նյութը՝  բուրդ, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կիրովական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2452/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1070