Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Տեսարան
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Սև-սպիտակ լուսանկարում պատկերված է տեսարան կարտոֆիլի դաշտից: Առաջին պատկերում կարտոֆիլահավաք է. երեք տղամարդ բահով կարտոֆիլ են հանում հողի տակից, երեք կոլտնտեսուհի հավաքում են: Հեռվում երևում են կենդանիներ՝ հովվի հետ: Երկրորդ պատկերում դարձյալ կարտոֆիլահավաք է. կոլտնտեսականները դույլով կարտոֆիլ են բերում, լցնում կույտի վրա: Երեք այլ կոլտնտեսուհի մաքրում են, իսկ մի կոլտնտեսական դույլով կարտոֆիլը լցնում է սայլի մեջ: Երրորդ պատկերում դաշտ է, աջ կողմում երկու տղամարդ զրուցում են: Երեք պատկերը միասին մի ամբողջական նկար է:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ Կուրթան /Ստեփանավանի շրջան/Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 1930-ական թթ.Նյութը՝ լուսանկարչական թուղթԼայնություն (սմ)՝ ա/ 11.5, բ/ 11.9, գ/ 11.8Բարձրություն (սմ)՝ ա/ 6.7, բ/ 6.6, գ/ 6.6Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
2247/18ա,բ,գ
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-105