Կողպեք՝ բանալիով

Թեմա՝  Չդասակարգված առարկաներ Ենթաթեմա՝  Չդասակարգված առարկաներ Տեսակ/ժանր՝  Մետաղական Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Կողպեք՝ բանալիով- ունի գլանաձև իրան, որի կենտրոնական մասում փաթաթված մետաղակտորը ստորին մասում ավարտվում է ատամնավոր, ոճավորված ելուստով: Իրանի վերնամասում ոճավորված ամրակների մեջ հարմարեցված է կիսաշրջանաձև, կենտրոնում փոքր ելուստով փականը: Իրանի կողմային մասում կլոր անցքով լեզվակի մեջ հարմարեցված է բարակ մետաղե ձող բանալին տեղադրելու համար: Վերջինս ունի սնամեջ իրան և կլոր բռնակ, որոնց միացման մասում փաթաթված է բարակ մետաղակտոր: Կողպեքը նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ Ռոստոմ Ոսկանյանը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հնդկաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Նյութը՝  պողպատ Չափս՝  բանալի՝ 2,5 x 1,5 սմ Լայնություն (սմ)՝  կողպեք՝ 1 սմ Երկարություն (սմ)՝  կողպեք՝ 3 սմ Նվիրատու՝  Ռոստոմ Ոսկանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17608-427