Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
3-րդ էջում «75-լետյու սո դնյա ռաժդենիյա Եգիշե
Չարենցա» ենթավերնագրի տակ
Հ.Ղանալանյանի «Զվոնկայա լիրա» զեկույցն է: Հեղինակը ներկայացնում է Չարենց պոետին,
մարդուն, քաղաքացուն: Անդրադառնում է Չարենցի ստեղծագործական ուղուն, սկսած վաղ շրջանից մինջեւ վերջին մատյանը՝ «Գիրք ճանապարհի» ժողովածուն: Ղանալանյանը վերլուծում է մի շարք երկեր, մեջբերում տողեր Չարենցի վերջին շրջանի ստեղծություններից: Խոսում է Չարենց-Կոմիտաս՝ իբրեւ սիրո անզուգական արտահայտության արգասիք համարվող «Կոմիտաս» պոեմի մասին: Հեղինակը Չարենցին համարում է հավերժ ապրող պոետ, ում հրաշալի երկերը կկարդան բազմաթիվ սերունդներ: Վերջում նշում է, որ փոքրածավալ հոդվածում անհնար է ներկայացնել Չարենցի ստեղծագործական աշխարհը՝ բազմաշերտ ու բազմաժանր:
1-ին էջին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
289 98
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ 228