Կուլա

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Սեղանի սպասք Տեսակ/ժանր՝  Գինու աման Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Կուլան բաց դարչնագույն երանգ ունի ՝ տեղ-տեղ ծածկված պատինայի շերտով: Գնդաձև իրանը ավարտվում է նեղ-երկար վզով և լայնացող, դուրս փռված շուրթով: Շուրթի կեսը ջարդված է: Գոտկատեղի մասում է գտնվում ագուցված շրջանակներով ոճավորված փոքրիկ ունկը: Ուսագոտին զարդարված է 4 ակոսավոր շրջանակներով: Գոտկատեղը զարդարված է գագաթները դեպի ցած փռված աստղի թևերով: Տրամագիծ (սմ)՝  8.7 Բարձրություն (սմ)՝  25.3 Հայտնաբերման վայրը՝  Կապանի Շիկահող գյուղ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Ք.ա-9-8-րդ դդ. Հայտնաբերման ժամանակը՝  1973 թվական Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-764 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-240