Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Բնօրինակի անվանում՝
«Կօմմունիստ» N249
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
3-րդ էջում «Կ 80-լետյու սո դնյա ռոժդենիյա Եգիշե Չարենցա» խորագրի տակ հաղորդվում է, որ վրաց ժողովուրդը հայ եւ այլ ժողովուրդների հետ կնշի Ե.Չարենցի ծննդյան 80-ամյակը: Խոսվում է Չարենց մարտիկի, պոետի եւ քաղաքացու մասին: Չարենցի առաջին բանաստեղծությունը՝ «Ծաղիկները հեզ...» հրատարակվել է Թիֆլիսի «Պատանի» ալմանախում: Բանաստեղծը իր «Երգ եղբայրական Վրաստանի մասին» երկում գովերգում է Հայաստանի բարի հարեւանի կյանքը: Ունի բանաստեղծություն նվիրված վրաց ժողովրդի փառապանծ զավակ Բորիս Ձնելաձեին:
Չարենցը սերտորեն կապված էր Վրաստանի առաջավոր մտավորականության հետ: Նա մտերմացել է Տ.Տաբիձեի, Պ.Յաշվիլու, Գ.Լեոնիձեի, Ն.Միցիշվիլու եւ այլոց հետ: Չարենցը եղել է «Իստորիի գրուզինսկոյ լիտեռատուռի XIX վեկա» հրատարակության խմբագիրը եւ նախաձեռնողը:
1-ին էջին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1967 460
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ4859