Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Կերպարվեստի ժամանակակից այլ ձևեր
Տեսակ/ժանր՝
Կոլաժ
Թանգարան՝ Սերգեյ Փարաջանովի թանգարանՆկարագրություն ՝
Կանաչ ֆոնի վրա փակցված են պատկերազարդ ամսագրից կտրված դրվագներ մարզիկների, ճպուռների, տապանի, Տիրամոր եւ Քրիստոսի եւ այլ պատկերներով: Հորինվածքի ներքեւի մասի կոլաժը պատկերում է սպիտակ համազգեստով երիտասարդի, որը թռիչքի պահին իրանով պահել է տապանը, Տիրամորը եւ Քրիստոսին: Հորինվածքի կենտրոնում՝ երկու համակցված ճպուռներ են, վերեւում՝ երկու համակցված մարզիկներ, որոնցից մեկը փայլաթղթե լուսապսակ ունի: Գործը ծածկված է սպիտակ քողով եւ ապակիով, որի վրա փակցված են ժամացույցի մեխանիզմը եւ կլոր մետաղյա օղակներ:
Հեղինակ՝ Ս. Փարաջանով / 1924-1990 /Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 1985Չափս՝ 63 x 39 սմՆյութը՝ թուղթ, փայտ, ֆոլգա, մետաղՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՍՓ
Հիմնական հաշվառանիշ՝
115