Հայկական 409-րդ հրաձգային դիվիզիա

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  1995 թ. սեպտեմբերի 30-ին շրջանառության մեջ է դրվել «Հայրենական մեծ պատերազմի ավարտի 50-ամյակը» թեմային նվիրված նամականիշ, որի վրա պատկերված է հայկական 409-րդ հրաձգային դիվիզիա: Ավելի քան 500.000 հայեր մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին (1941-1945 թթ.), որոնցից շուրջ 200.000-ը զոհվել են: 100 հայ զինվոր ստացել են Խորհրդային Միության Հերոսի կոչում, երկուսը այդ կոչմանն արժանացել են կրկնակի: Հայ ռազմիկներից 27-ը դարձել են Փառքի շքանշանի լիիրավ ասպետ: Պատերազմի տարիներին մարշալի, ծովակալի, գեներալի կոչում է շնորհվել 60 հայի: LG Նյութը՝  Թուղթ, սանրավոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1996 Չափս՝  4,1x2,5 սմ Նկարագրություն՝  Հայրենական մեծ պատերազմի ավարտի 50-ամյակը: Անվանական արժեքը՝ 60 ՀՀ դրամ Նկարիչ-Ձևավորող՝  Ասլանյան Հ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  634-Նամ.