Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Ունիկալ գրաֆիկա
Տեսակ/ժանր՝
Այլ
Բնօրինակի անվանում՝
Հավերժություն
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Սպիտակ թղթին պարող երկու աղջիկներ են. ձախ կողմում բալետի պարուհին է՝ ժպտացող դեմքով, երկար ծամերով, ձեռքերը վեր պարզած, փիրուզագույնի, կարմիր եւ սեւ գույների համադրությամբ զգեստով: Սեւ մատիտով թղթի ձախ կողմում գրած է ռուսերեն. «Սոլիստկա գոստ + կռասնույու կոֆտու իզ էսկիզա N7 ի ռիսունկ նա նոգախ իզ էսկիզա N1»:
Աջ կողմում մյուս պարուհին է՝ ժպտացող դեմքով, մազերը գլխի հետեւում հավաքած, ձեռքերը երկու կողմ մեկնած, նարնջագույն, սեւ ու կապույտ, մուգ կարմիր գույների համադրությամբ զգեստով:
Ներքեւի աջ անկյունում հեղինակի «Է.Ռ. 2002» գրածն է:
Դարձերեսին հեղինակի ընծայագիրն է. «Նվիրում եմ Մեծն Եղիշե Չարենցի տուն-թանգարանին. հեղինակից -25 XII. 2004թ. ստորագրություն»:
Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
0 161
Հիմնական հաշվառանիշ՝
Կ ՀՖ 7564