Մեկնութիւն յայտնութեան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հնատիպ գիրք Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  Թարգմ.՝ Պետրոս վարդապետ Թիֆլիսեցու : ՏԻՏՂԹ.՝ ԳԻՐՔ ՄԵԿՆՈՒԹԵ[Ա]Ն/ ՅԱՅՏՆՈՒԹԵԱՆՆ/ ՍՐԲՈՅ ՅՕՀԱՆՆՈՒ ԱՒԵ/ՏԱՐԱՆՉԻ։/ Ի լաթինացւոց թարքմանեցեալ ի/ հայ բարբառ. ի Պետրոսէ վար/դապետէ թիֆլիզեցւոյ։/ Տպագրեցեալ ներ տպարանում/ սրբոյ Էջմիածնի, և սրբոյ Սարգսի զօրաւարի։/ Ի Հայրապետութեանն Տեառն/ Նահապետի Կաթուղիկոսի/ ամ[են]ից. հայոց։/ Ի Կոստանդինուպօլիս։ Քաղաքի։/ և Թուաբերութեան հայոց։ ՌՃԾ։/ և ը ին յուվարի ամսոյն։/ և Ի թվին փրկչին. 1700. յուվարի ը։/ Ութածալ, մամուլանիշերը հայատառ և արաբական թվանշաններով: Լուսանցանիշերով։ Մեկ փորագիր պատկեր 6-րդ էջում, վրան Քրիստոֆել վան Զիխեմի անվանատառերը (CVՏ), մեկ գլխազարդ, մեկ լուսանցազարդ և զարդագրեր։ Բնագիրը մոտ 12 կետաչափի բոլորագրով, օգտագործված են նաև նոտրգիր և գլխագրեր: Նույն գրքից ՀԱԳ-ը ունի 6 հատ: Հիմնական հաշվառանիշերն են՝ 8328-57 (3-208 էջ), 8270-57 (208 էջ), 8272-57 (208 էջ), 1477-2005 (208 էջ), 3621-51 (206 էջ), 11530-57 (208 էջ): Էջ՝  208 Նյութը՝  Կաշեկազմ, թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կ. Պոլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1700-1701 Չափս՝  12,2x7,3 սմ Տպարան՝  Ս. Էջմիածնի և Ս. Սարգսի Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  509 ԱՀ Հիմնական հաշվառանիշ՝  1477-2005