Մոնդոլինա

Մոնդոլինա

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Լարային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Մանդոլինա Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Նվագարանն ունի տանձաձև իրան, կարճ գրիֆ և գլուխ: Իրանը պատրաստված է 20 կտոր փայտից, որոնցից առաջինը՝ լայնոտ: Դեկան պատրաստված է փայտից և զարդանախշված է բնական սադափով: Դեկայի և գրիֆի միացման տեղում ձևավոր ռեզոնանսի անցք է, որի շուրջը մուգ փայտի վրա բնական սադափներով ոլորուն, գեղեցիկ եզրագոտի է արված: Ռեզոնանսի անցքերից ցած պլաստմասսայե զարդատախտակ է, որից ցած տեղադրված է խառակը: Դրա վրայով անցնում են 7 լարերը: Գրիֆի վրա 17 լադերն են, որոնց միջև սպիտակ սադափով նշված են հինգ կարևոր տոներ: Գլուխը երկարավուն է, վրան ամրացված են ութ ականջներ: Լայնություն (սմ)՝  20,5 Երկարություն (սմ)՝  62,5 Նյութը՝  փայտ, մետաղ,սադափ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փարիզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Նվիրատու՝  Մարիամ Ժամկոչյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2518/1 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-53