Թեմա՝
Կառույցներ / ճարտարապետական նյութեր
Ենթաթեմա՝
Կոթողներ
Տեսակ/ժանր՝
Հուշարձան
Բնօրինակի անվանում՝
Նախագիծ` պահպանման գոտու Արարատի շրջան գյուղ Լուսաշող, սբ. Հովհաննու Կարապետի համալիրի
Թանգարան՝ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունՆկարագրություն ՝
Նախագիծ` պահպանման գոտու Արարատի շրջան գյուղ Լուսաշող, սբ. Հովհաննու Կարապետի համալիրի: Գիրք`երկնագույն կազմով: Կազմի վրա առկա է սպիտակ տիտղոսաթերթ, որի վրա գրված է ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանման և օգտագործման վարչության նախագծային գրասենյակ, ծածկագիր Թ 08/85, Արարատի շրջանի Լուսաշող գյուղի, սբ. Հովհաննու Կարապետի համալիրի պահպանման գոտու նախագիծ, Երևան 1986թ: Բաղկացած է տիտղոսաթերթ 1 թերթ, հեղինակային խմբի կազմ 1 թերթ, նախագծի կազմ 1 թերթ, բացատրագիր 4 թերթ, պատմական ակնարկ 6 թերթ, 1 ծալված գծագիր, 4 լուսանկար, ընդամենը`18 թերթ: Գծագրի գծագրական շտամպի վրա գրված է Արարատի շրջանի Լուսաշող գյուղի, սբ. Հովհաննու Կարապետի համալիրի պահպանման գոտու նախագիծ, հուշարձանի գլխավոր հատակագիծ, գծագրի չափսերը բացված` լայն.84սմ, երկ. 118սմ:
Կազմի վերևի ձախ անկյունում առկա են ՊՄՊ ծառայւթյան դրոշմն ու ծածկագիրը,իսկ ներքևում` Նախագծային ինստիտուտի դրոշմը, հին համարը և ստորագրություն, տիտղոսաթերթի վրա առկա են ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանման և օգտագործման վարչության նախագծային գրասենյակի կնիքը և վարչության պետի տեղակալ Վ. Սաղումյանի ստորագրությունը և Ա. Գրիգորյանի, Ա. Ղուբասարյանի,Վ. Ավետիսյանի ստորագրությունները:
Հեղինակ՝ Վ. ԱվետիսյանՍտեղծման/Արտադրման վայրը՝ Հայաստան, ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1986թ.Նյութը՝ թուղթԼայնություն (սմ)՝ 22Երկարություն (սմ)՝ 30Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՊԾ
Հիմնական հաշվառանիշ՝
ԳԳ 182
Բաժնեհաշվառանիշ՝
ՆՆ 12/29