Նախագիծ

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Կոթողներ Տեսակ/ժանր՝  Հուշարձան Բնօրինակի անվանում՝  Նախագիծ` պահպանման գոտու Արարատի շրջան գյուղ Լուսաշող, սբ. Հովհաննու Կարապետի համալիրի Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Նախագիծ` պահպանման գոտու Արարատի շրջան գյուղ Լուսաշող, սբ. Հովհաննու Կարապետի համալիրի: Գիրք`երկնագույն կազմով: Կազմի վրա առկա է սպիտակ տիտղոսաթերթ, որի վրա գրված է ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանման և օգտագործման վարչության նախագծային գրասենյակ, ծածկագիր Թ 08/85, Արարատի շրջանի Լուսաշող գյուղի, սբ. Հովհաննու Կարապետի համալիրի պահպանման գոտու նախագիծ, Երևան 1986թ: Բաղկացած է տիտղոսաթերթ 1 թերթ, հեղինակային խմբի կազմ 1 թերթ, նախագծի կազմ 1 թերթ, բացատրագիր 4 թերթ, պատմական ակնարկ 6 թերթ, 1 ծալված գծագիր, 4 լուսանկար, ընդամենը`18 թերթ: Գծագրի գծագրական շտամպի վրա գրված է Արարատի շրջանի Լուսաշող գյուղի, սբ. Հովհաննու Կարապետի համալիրի պահպանման գոտու նախագիծ, հուշարձանի գլխավոր հատակագիծ, գծագրի չափսերը բացված` լայն.84սմ, երկ. 118սմ: Կազմի վերևի ձախ անկյունում առկա են ՊՄՊ ծառայւթյան դրոշմն ու ծածկագիրը,իսկ ներքևում` Նախագծային ինստիտուտի դրոշմը, հին համարը և ստորագրություն, տիտղոսաթերթի վրա առկա են ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանման և օգտագործման վարչության նախագծային գրասենյակի կնիքը և վարչության պետի տեղակալ Վ. Սաղումյանի ստորագրությունը և Ա. Գրիգորյանի, Ա. Ղուբասարյանի,Վ. Ավետիսյանի ստորագրությունները: Հեղինակ՝  Վ. Ավետիսյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան, Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1986թ. Նյութը՝  թուղթ Լայնություն (սմ)՝  22 Երկարություն (սմ)՝  30 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 182 Բաժնեհաշվառանիշ՝  ՆՆ 12/29