Նախահաշիվ

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Բնակելի և հասարակական շինություններ և մանրամասներ Տեսակ/ժանր՝  Շինություններ Բնօրինակի անվանում՝  Լենինական, «Կումայրի» արգելոց, Մարքսի № 79 կենցաղի տուն Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Լենինական, «Կումայրի» արգելոց, Մարքսի № 79 կենցաղի տուն: Վերականգնման և օգտագործման աշխատանքների, մաս՝ շինկազմակերպման նախագիծ, հատոր 2, բաժին 5, գիրք 2: Վ 24/90, Երևան, 1990 թ.: Գիրք սպիտակ կազմով: Կազմի վերևի ձախ անկյունում առկա է ՊՄՊ ծառայության դրոշմը, իսկ ներքևում՝ Նախագծային ինստիտուտի շտամպը, բաղկացած է տիտղոսաթերթից, նախագծի կազմից, բովանդակությունից, շինաշխատանքների ծավալների ամփոփագրից, աշխատանքի իրականացման ձևերից և շինարարության մեքենայացումից, ձմռան պայմաններում շինաշխատանքների իրականացումից, շինհրապարակի էներգոռեսուրսների մատակարարումից, հիմնական շինանյութերի և կիսաֆաբրիկատների մատակարարման և պահանջի գրաֆիկից, շինարարության օրացույցային պլանից, ժամանակավոր աշխատանքների իրականացման օրացույցային պլանից, շինարարության համար պահանջվող մեքենաների և մեխանիզմների ցուցակից, հակահրդեհային և տեխնիկական միջոցառումների հիմնական ցուցումներից, տեխնիկատնտեսական ցուցանիշներից և գծագրից, ընդամենը՝ 20 թերթ: Հեղինակ՝  Տ. Սանդոյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1990 թ. Նյութը՝  Թուղթ Չափս՝  30 x 21 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 103 Բաժնեհաշվառանիշ՝  ՆՆ 6/322