Նախահաշիվ

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Քրիստոնեական հավատքին առնչվող շինություններ և մանրամասներ Տեսակ/ժանր՝  Շինություններ Բնօրինակի անվանում՝  Արթիկի շրջան, Հառիճավանքի գավիթ Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  ՀՍՍՀ մինստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանման ու օգտագործման գլխավոր վարչության նախագծային գրասենյակ: Նախահաշիվ Հառիճավանքի գավթի վերանորոգման աշխատանքների: Վերահաշվարկված է նոր գնացուցակներով: Երևան, 1985 թ.: Գիրք կապույտ կազմով: Կազմի վերևի ձախ անկյունում առկա է ՊՄՊ ծառայության դրոշմը, իսկ ներքևում՝ Նախագծային ինստիտուտի շտամպը: Բաղկացած է տիտղոսաթերթից, վերանորոգման աշխատանքների նախահաշիվներից, բացատրագրից, ծավալների մնացորդից, հեղինակային հսկողության հաշվարկից, վերանորոգման աշխատանքների համար անհրաժեշտ շինանյութի ծախսից, ծավալների ամփոփագրից և արտադրական գործուղման ծախսերի հաշվարկից, ընդամենը՝ 19 թերթ: Հեղինակ՝  Լ. Պողոսյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1985 թ. Նյութը՝  Թուղթ Չափս՝  30 x 21 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 273 Բաժնեհաշվառանիշ՝  ՆՆ 50/82