Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Խմբանկար
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Պատկերված են Ներսիսյան դպրոցի 1907-1908թթ.-ի շրջանավարտները՝ բաց մոխրագույն և սպիտակ հիմնագույնի վրա: Նկարում պատկերված են դպրոցի տասնվեց ուսուցիչ և երեսունվեց շրջանավարտ: Ուսուցիչները բացառապես տղամարդիկ են, մեծամասամբ երիտասարդ և միջին տարիքի, բոլորը կանգնած են, օձիքով են, սպիտակ վերնաշապիկով և փողկապով: Շրջանավարտները նույնպես երիտսարադ տղաներ են՝ գիմնազիստի հագուստով: Վերևի աջ անկյունում Ներսես Աշտարակեցու դիմանկարն է: Նկարի ետին պլանում պատկերված են գիտությունն ու արվեստը խորհրդանշող պատկերներ: Կենտրոնից քիչ ներքև դպրոցի շենքն է, իսկ ներքևի աջ ու ձախ անկյուններում տեսարաններ են սաների հանգստի և գործնական պարապմունքի անցկացման պահերից: Կենտրոնում և վերևի ձախ անկյունում լուսանկարներ ընդմիջվում են ծաղկեփնջերով ու ցորենի հասկերով: Ներքևում բնապատկերներ են, որոնք առնված են ոճավորված բուսական զարդանախշերի մեջ: Ներքևի աջ մասում լուսանկարչի ինքնագիրն է՝ «Լ.Լ.Գ. Մուշեղեան»:
Նյութը՝ լուսանկարչական թուղթ, ստվարաթուղթՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԹիֆլիսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1908թ.Նվիրատու՝ Մարգարիտա Նիկոլայի ՍոկոլովաՉափս՝ 38.5*55Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
6030/3
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-378