Նովելներ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմն ամբողջական, կոշտ, եզրով, բաց դարչնագույն մաշկալաթ: Կազմի վերին և ստորին եզրին՝ գեղազարդ նեղ ուղղանկյան մեջ, դաջված են հեղինակի անունը /վերևում/, հրատարակությունը և տարեթիվը /ներքևում/, իսկ կենտրոնում՝ օվալաձև շրջանակի մեջ թեմատիկ փոքրիկ պատկեր՝ գիշերային ծով: Օվալաձև շրջանակի վերևում, սպիտակ գլխատառերով տպված է գրքի վերնագիրը: Կողին ևս դաջված է գրքի և հեղինակի անվանումը: Անվանաթերթին գրքի մատենագիտական տվյալները, շրջերեսին նաև ռուսերեն: Ֆորզացը դատարկ, բաց գույնի: Հեղինակ՝  Երուխան Էջ՝  228 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1946թ. Չափս՝  14,3x20,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3247