Նուրբ օրգանական քիմիա

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  2005 թ. փետրվարի 22-ին շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի գիտությունը և տեխնիկան» թեմային նվիրված նամականիշ, որի վրա պատկերված է դեղամիջոցները և դրանց քիմիական ֆորմուլան ռեակտորի սիրտ-անոթային համակարգի խորքին: Նուրբ օրգանական քիմիայի հետազոտությունների հիմնական ուղղությունը օրգանական նյութերի կառուցվածքի և կենսաբանական ակտիվության կապը պայմանավորող օրինաչափությունների ուսումնասիրությունն է, որը նպատակ ունի ստեղծել նոր, արդյունավետ դեղանյութեր: LG Նյութը՝  Գեղաթերթիկ Չափս՝  4,2x2,5 սմ Նկարիչ-Ձևավորող՝  Կուրղինյան Էդուարդ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2005 Նկարագրություն՝  Հայաստանի գիտությունը և տեխնիկան: III թողարկում: Անվանական արժեքը՝ 220 ՀՀ դրամ Տպարան՝  Cartor Security Printing Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  50-Նամ.