Թեմա՝
Չդասակարգված առարկաներ
Ենթաթեմա՝
Չդասակարգված առարկաներ
Տեսակ/ժանր՝
Այլ
Բնօրինակի անվանում՝
Շիշ
Թանգարան՝ «Ցեղասպանության թանգարան ինստիտուտ» հիմադրամՆկարագրություն ՝
Բրնձով լցված ապակե շիշ՝ Հայոց ցեղասպանությունից հետո Մերձավոր Արևելքի որբանոցներից մեկում երեխաների համար նախատեսված օրական պարենի չափով: Շշի վրա կա անգլերենով գրություն՝ հետևյալ թարգմանությմաբ՝ «750 երեխաների օրական պարենը Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեի մի որբանոցում կազմում է 40 ֆունտ բրինձ, 7/8 ունցիայից պակաս յուրաքանչյուր երեխայի համար: Այս քիչ քանակի բացակայության պատճառով կազմակերպությունը ստիպված մերժում է ընդունել հազարավոր երեխաների: Կարո՞ղ եք օգնել»: Պիտակի վրա նշված է Սամուել Գ. Լանկասթեր անունը՝ որպես նախագահ, Ջ.Ջ. Հանդասկեր՝ որպես տնօրեն և կա հետևյալ հասցեն՝ 606 Ստոք. Էքչենջ շենք, Պորտլանդ Օրեգոն: Որևէ ամսաթիվ կամ այլ տեղեկություն չկա: Բրնձի շիշը Քեթրին Յամադան գնել է Օրեգոնի հնաոճ իրերի շուկայից, հետագայում ՀՑԹԻ նոր ցուցադրության ժամանակ նվիրել է թանգարանին:
Նյութը՝ ապակի, բրինձՆվիրատու՝ Քեթրին ՅամադանՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԱՄՆՀայտնաբերման վայրը՝ ԱՄՆ, Օրեգոնի հնաոճ իրերի շուկաՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1920-ական թթ․Հայտնաբերման ժամանակը՝ 2015 թ․Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀՑԹԻ
Բաժնեհաշվառանիշ՝
206