Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Նշաններ /շքանշան, մեդալ, կրծքանշան, տարբերանշան, դրոշմ, կնիք և այլն/
Տեսակ/ժանր՝
Շքանշան
Թանգարան՝ Հրազդանի երկրագիտական թանգարանՆկարագրություն ՝
Շքանշան,,Հայրենական Պատերազմ,, 1-ին աստիճան, հնգաթև ուռուցիկ աստղի ձևով, սուտակա-կարմրավուն արծնապակիով՝ փայլուն հնգաթև աստղի տեսքի շողերի ֆոնի վրա, որի վերջույթները տեղակայված են կարմիր աստղի վերջույթների միջև: Կարմիր աստղի մեջտեղում ՝ սուտակա-կարմրավուն արծնապակու կլոր սկավառակի վրա պատկերված է մուրճ և մանգաղ, սկավառակը եզրապատված է սպիտակ արծնապակե գոտիով՝ ,,Отечественная война,, գրությամբ, գոտու ներքևում էլ աստղիկով: Աստղի շողերի ֆոնի վրա պատկերված են խաչված հրացանի և թրի վերջույթները: Հրացանի կոթը ուղղված է ներքև-աջ, իսկ թրի կոթը՝ ներքև -ձախ: N 2081775
Նյութը՝ Ոսկի, արծաթ, արծնապակիՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԽՍՀՄ , մոնետնի դվորՀայտնաբերման վայրը՝ Հրազդանի տարածաշրջան,Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ Ն-ՆԳՔաշ (գր)՝ Ընդ. քաշը-32,34գր, ոսկի-8,3գր, արծաթ-17.-,8գր,Նվիրատու՝ Ռ.ՀարությունյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԵԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ԳՄ 1689
Բաժնեհաշվառանիշ՝
Ն-ՆԳ