Որդուս վարսերը

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Կերպարվեստի ժամանակակից այլ ձևեր Տեսակ/ժանր՝  Կոլաժ Թանգարան՝  Սերգեյ Փարաջանովի թանգարան Նկարագրություն ՝  Մուգ շագանակագույն ոսկեթել դիպակի վրա բաց վիճակում փակցված է կաշվե ծալովի լուսանկարների պանակ, որի կենտրոնական մասում, ժանյակների վրա վարդագույն ժապավենով կապված աղվամազերի փնջիկ է դրված: պանակի բացված աջ եւ ձախ մասերին կանաչ ֆոնի վրա կպցված են Ս. Փարաջանովի եւ Ս. Շչերբատյուկի դպրոցական շրջանի 3 x 4 չափի լուսանկարներ եւ չոր էդելվեյսներ: Ներքեւի մասում Ս. Շչերբատյուկի ավելի ուշ շրջանի լուսանկարն է, փակցված հին ճարտարապետական գծանկարի վերատպության վրա Հեղինակ՝  Ս. Փարաջանով / 1924-1990 / Չափս՝  55.5 x 37սմ Նյութը՝  կաշի, լուսանկար, թուղթ, չորբույս Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՍՓ Հիմնական հաշվառանիշ՝  57