Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնՆկարագրություն ՝
Դաշտի հիմնագույնը մուգ շագանակագույն է, գեղազարդման հիմնական տարրը ութթևանի, համակենտրոն աստղազարդերից կազմված մի բարդ հորինվածք է: Վերջինիս կենտրոնում պատկերված է խոյ եղջյուրով զարդ: Հորինվածքները ներկայացված են երկու շարքով ու իրարից բացազատված են վանդականախշ ու վարդերով գեղազարդված խաչազարդով: ՈՒնի մեկ գոտի, որը գեղազարդված է իրար կցված օձագալար պատկերներով: Ծայրերն ավարտվում են պարանահյուս շերտով: Հենքը՝ երեք թել, կոպիտ ոլորված, բաց և մուգ շագանակագույն: Հանգույցի տիպը՝ կրկնակի: Խտությունը՝ 30*32: Դաշտի վերին մասում կա հայատառ, թվակիր ընդարձակ արձանագրություն՝ 1815 10 Մարդի Արամ Նահապետյանց:
Լայնություն (սմ)՝ 145Երկարություն (սմ)՝ 284Նյութը՝ ԲուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԱրցախՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1815թ.Հավաքագրող՝ Կույումջյան Սամվել ԻսկանդարիՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1600
Հիմնական հաշվառանիշ՝
1600
Բաժնեհաշվառանիշ՝
1807