Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Դաշտի հիմնագույնը կարմիր է, որի վրա դեղին, երկնագույն, կապույտ, դարչնագույն, սև գույներով երկրաչափական և կենդանական զարդանախշեր են, որոնք դասավորված են լայնակի, մեկընդմեջ ալիքաձև զարդանախշերով, իսկ ոճավորված երկրաչափական զարդաձևերի մեջ սև ու սպիտակ՝ չարն ու բարին խորհրդանշող, մարդկային պատկերներ են : Դաշտի մեջ կան նաև ոճավորված թռչուններ, օձաձև պատկերներ: Շրջանակված է վեց գոտիներով՝ երեքը նույնատիպ զարդանախշով, նեղ, երկուսը ավելի լայն՝ Տ - աձև զարդանախշերով, մեկը լայն՝ բազմագույն և բազմաձև, բուսական և երկրաչափական զարդանախշերով: Ունի երկտակ ծալված կարպետահյուս մաս:
Խտությունը՝ 26 x 26 հանգույց
Հանգույցի տիպը՝ կրկնակի
Միջնաթելի քանակը և գույնը՝ 2, բաց դարչնագույն
Եզրահյուսված շարքերի քանակը և գույնը՝ 1, բաց դարչնագույն
Գույները՝ բնական
Ձևը՝ ուղղանկյուն
Հեղինակ՝ ԱնհայտԼայնություն (սմ)՝ 145Երկարություն (սմ)՝ 335Նյութը՝ ա. հենք ՝բուրդ, միջնաթել՝ բուրդ, գ. խավ՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ Նոր ՋուղաՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 18-րդ դարի երկրորդ կեսՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 3066