Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Բնանկար
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Նկարի առաջին պլանում կանաչ փարթամ ծառերի մեջ առանձնանում են կտավի բարձրությանը հավասարվող երկու դալար բարդի: Կենտրոնական մասը գրավում են միահարկ և երկհարկանի հարթ տանիքներով տներ: Բակում տեղ-տեղ երևում են մարդկանց ֆիգուրներ: Հեռվում երևում են նորակառույց եռահարկ շենքեր: Նկարը ավարտվում է սարալանջի և Արարատ լեռան մի գագաթի պատկերմամբ: Աջից ներքևում հայատառ գրություն՝ «Գ. Գյուրջյան, 1936 թ.»
Հեղինակ՝ Գյուրջյան Գաբրիել Միքայելի /1892-1987/Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 1936 թ.Նյութը՝ Կտավ, յուղաներկՉափս՝ 140 x 180 սմ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 671