Չափագրություն

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Գծագրեր/մանրակերտեր Տեսակ/ժանր՝  Հավատքին առնչվող շինությունների եւ մանրամասների Բնօրինակի անվանում՝  Հոռոմայր վանական համալիրի Աստվածածին եկեղեցի Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի Հոռոմայր վանական համալիրի Աստվածածին եկեղեցու հատակագիծ և լայնական կտրվածք: Առկա են երկու գծագրեր՝ գծված սև մատիտով ՝ ուղղանկյունաձև գծագրական ալբոմի դեղնավուն (խունացած) թղթի վրա: Հեղինակի կողմից ալբոմի թերթը էջակալված է որպես «-30-»: Գծագրի աջ մասում՝ կարմիր մատիտով գրված է չափագրության հին համարը (N34): Գծագրի վերևի մասում առկա է սև մատիտով գրված « Աստվսածածին Ուզունլար Հոռոմայր ի.թ. Չծ (1301)թ. » գրառումը: Թղթի վրա կան տարբեր գույնի մատիտով և գրիչով նշաններ: Չափագրությունը ալբոմի (չափսը՝30սմ x 21սմ, բաղկացած է 35 թերթից) 30-րդ թերթն է: Ալբոմի կազմին սոսնձված է ուղղանկյունաձև սպիտակ (խունացած) թուղթ, որի վրա կարմիր գրիչով առկա է «ԱԼԲՈՄ Nº2 (1-38) ԹՈՒՄԱՆՅԱՆ- ՔԱՐԻՆՋ-ԻԳԱՏԱԿԻ ՎԱՆՔ, ՔՈԲԵՐ, ՔԱՌԱՍՆԱՑ ՄԱՆԿԱՆՑ,ԱՅԳԵՀԱՏԻ ՁՈՐ, ԱՐԴՎԻ, ՈՒԶՈՒՆԼԱՐ » և սև մատիտով « Հեղ. Հ.Հակոբյան, 1938թ. 35 թերթ» գրառումները: Հեղինակ՝  Հ.Հակոբյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան, Լոռու մարզ, Թումանյանի տարածաշրջան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1938թ. Նյութը՝  գծագրական թուղթ, մատիտ Չափս՝  29,5սմ x 20,5սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 876 Բաժնեհաշվառանիշ՝  Չ 147/1-29