Չափակարկին

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Ոսկերչության գործիքներ, պարագաներ Տեսակ/ժանր՝  Ոսկերչի չափակարկին Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաղկացած է վերնամասում շրջանաձև հավելվածի մեջ ամփոփված իրար միացած երկու տափակ թևերից և սանդղակից, որը լայն թևի հետ միակտոր է: Սանդղակը երկու կողմից թվանշված է 0-ից 10 թվանշաններով և երկու կողմից վերջում ունի թվանշում՝ «1/10», տակը՝ «m/m»: Նեղ թևն ավարտվում է երկու սրածայր ելուստով և կենտրոնական հատվածում ոլորված է այնպես, որ այդ սուր ծայրերը «գրկում են» սանդղակը՝ երկու կողմից համընկնելով դրա զրոյական նիշին: Նեղ թևի հետևի կողմից երկու գամով ամրացված է լեզվակ: Լայն թևը կենտրոնական մասից դեպի վեր կտրված-բաժանված է նեղ հատվածի, որը վերնամասում մտնում է շրջանաձև հավելվածի մեջ: Երկու թևերը միացման մասից վեր կտրուկ բարակում են և այնպես կորանում, որ գրեթե շրջան են կազմում: Երկարություն (սմ)՝  ընդհանուր՝ 10, սանդղակ՝ 6.2 Նյութը՝  պողպատ Նվիրատու՝  Հակոբ Մոմջյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8411/28 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-628