Թեմա՝
Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ
Ենթաթեմա՝
Առևտրի պարագաներ
Տեսակ/ժանր՝
Այլ
Բնօրինակի անվանում՝
Պետական բանկի պարտագիր, 1 չերվոնեց
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Պետական բանկի պարտագիր, 1 չերվոնեց- դիմերեսի վերևի հատվածում գրված է. «Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն», կենտրոնում՝ «Պետական բանկի պարտագիր», որի աջ և ձախ մասերում գրված է «1» թիվը: Թվերից դեպի կենտրոն գրված է «Պետական բանկի վարչություն», որից ներքև առկա են երեք ստորագրություններ, դեպի ձախ՝ հաշվապահի ստորագրությունն է: Ներքևի եզրագոտու աջ և ձախ մասերում գրված է «1» թիվը, որոնց կողքերում՝ դեպի կենտրոն, գրված են՝ «Պարտագիր մի չերվոնեցի արժեքի» և «Շրջանառության մեջ է մինչև 1-ը հունվարի 1924 թ»: Նեքևի եզրագոտւ կենտրոնական մասում պատկերված են երկու սիրամարգեր, որոնց արանքում գրված է՝ «1923»: Դարձերեսի կենտրոնում բնության տեսարան է պատկերված: Վերևի եզրագոտու մեջ գրված է. «Ապահովված է պետական բանկի արժեդրամներով», ներքևի եզրագոտու մեջ՝ «Ներկայացնողը կստանա Պետական բանկից մի չերվոնեց կամ բորսայի արժեգնով թղթադրամ», իսկ չորս ծայրերում՝ «1» թիվը:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1923 թ.Նյութը՝ թուղթՉափս՝ 10 x 16 սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 2935-80-82