Թեմա՝
Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ
Ենթաթեմա՝
Առևտրի պարագաներ
Տեսակ/ժանր՝
Թղթադրամ
Բնօրինակի անվանում՝
Պետական վարկային տոմս, 500 ռ.
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Պետական վարկային տոմս (государственный кредитный билет)՝ 500 ռուբլի արժողությամբ- դիմերեսին գրված է՝ «Государственный кредитный билет, Пятьсот рублей», որից ներքև կառավարչի և գանձապահի ստորագրություններն են, որոնցով թղթադրամը վավերացվում է որպես ոսկեդրամին համարժեք: Վերևի աջ անկյունում, դափնեպսակի մեջ, Ռուսական կայսրության թագն է, իսկ ձախ անկյունում՝ Ռուսական կայսրության զինանշանը: Դարձերեսին՝ Պետրոս 1-ին կայսեր դիմանկարն է պատկերված, որից աջ՝ անտիկ աստվածուհու արձան՝ ձեռքին գայիսոն և վահան: Սերիական համարներն են՝ ВВ 098571, ВВ 098972, ВВ 098598, ВВ 099000, ВВ 098982, ВВ 098983, ВВ 098462, ВВ 098461, ВВ 098456:
Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՌուսաստանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1912 թ.Չափս՝ 12,6 x 27,5 սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 3355-5 ա-թ