Ռուս ուղղափառ եկեղեցու Սբ. Մարիամ Աստվածածին տաճար. Երևան, XX դ. սկիզբ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  2006 թ. մարտի 27-ին շրջանառության մեջ է դրվել «Ռուս ուղղափառ եկեղեցու Սբ. Մարիամ Աստվածածին տաճար» թեմային նվիրված նամականիշ, որի վրա պատկերված է ռուս ուղղափառ եկեղեցու Սբ. Մարիամ Աստվածածին տաճարը: Ռուս ուղղափառ եկեղեցու Սբ. Մարիամ Աստվածածին տաճարը կառուցվել է XXդ. սկզբին: Հայաստանի համար այն մի յուրօրինակ շինություն է, որն ներկայացնում է այդ ժամանակաշրջանի ռուսական եկեղեցու ճարտարապետությունը: LG Նյութը՝  Թուղթ, սանրավոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2006 Չափս՝  4,2x2,5 սմ Նկարագրություն՝  Ռուս ուղղափառ եկեղեցու Սբ. Մարիամ Աստվածածին տաճարը: Անվանական արժեքը՝ 170 ՀՀ դրամ Նկարիչ-Ձևավորող՝  Աբրահամյան Կարապետ Տպարան՝  Cartor Security Printing Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  1086-Նամ.