Սափոր

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Սափոր Թանգարան՝  Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան Նկարագրություն ՝  Սափոր գորշ , դարչնագույն մասամբ սև , փայլեցված, թեթևակի ուռուցիկ հատակով, դեպի վեր լայնացող իրանով , հարթ կտրված շուրթով ; Իրանի վերին մասով և շուրթի տակով անցնում են խորադիր 2 ակոսագոտիներ՝ լցված ալիքաձև նախշով ; Շուրթին արված է սեղանաձև կանթ՝ զարդարված եղնգանախշով ; Ուսը զարդարված է գագաթները իրար ուղղված 2 խորադիր եռանկյունիների զարդանախշով՝ լցված խորադիր զիգզագներով , 5 անկյուննրում պահպանվել են կիսագնդաձև վերադիր հավելումներ՝ գամերի տեսքով ; Տրամագիծ (սմ)՝  Բ.տր.-13, հ.տր. - 8,8 Բարձրություն (սմ)՝  19,5 Նյութը՝  Կավ Հայտնաբերման վայրը՝  Գեղարքունիքի մարզ, գյուղ Նորատուս դամբարան 17 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Մ.թ.ա. 13-12 դար Հայտնաբերման ժամանակը՝  1990թ սիստեմատիկ պեղումներից Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԷԹ Հիմնական հաշվառանիշ՝  416 Բաժնեհաշվառանիշ՝  156/79