Սափոր

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Սափոր Թանգարան՝  Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան Նկարագրություն ՝  Սափոր, կարմիր, երկկանթանի, ծորակավոր, անգոբն և փայլը մասամբ թափված, հատակն անկանոն, անհարթ, իրանը գնդաձև, վիզն երկարավուն, դեպի վեր լայնացող, շուրթն ուղիղ: Կանթերից մեկը կիսաշրջանաձև է, ելուստավոր, զարդարված երկու կողմից շրջանակներով: Մեկ կանթի և իրանի միացման հիմքը զարդարված է շրջանակով, մյուս կանթի դերը կատարում է ծորակն, որը նույնպես ելուստավոր է, զարդար ված շրջանակներով: Կանթի և իրանի միացման մասը զարդարված է 3 շրջանակներով: Ծորակի վերին մասը կոտրված է, աջ և ձախ կողմերում արված են շրջանակներ, ներսի կողմից՝ եղնգանախշ : Վզի և իրանի միացման մասով անցնում է ուռուցիկ ակոսագոտի : Ամբողջական , շուրթը և ծորակը թերի : Տրամագիծ (սմ)՝  Բ.տր-10, հ.տր- 4,5 Բարձրություն (սմ)՝  15,5 Նյութը՝  Կավ Հայտնաբերման վայրը՝  Արմավիրի մարզ, Նոր Արմավիր, Լևոնի այգի տեղամաս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Մ.թ.ա. 6 դար Հայտնաբերման ժամանակը՝  2014թ սիստեմատիկ պեղումներից Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԷԹ Հիմնական հաշվառանիշ՝  455 Բաժնեհաշվառանիշ՝  195/15