Թեմա՝
Կահավորանք
Ենթաթեմա՝
Հացկերույթի և նստելու կահույք
Տեսակ/ժանր՝
Սեղան
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Սեղանիկ բանաստեղծի հյուրասենյակի կահույքի հավաքածուից, հղկված, կարմրափայտի նմանությամբ: Վերևի տախտակն քառանկյուն է, զարդարված է փորագիր զարդանախշերով՝ թեթև եզրազարդի նմանությամբ: Ոտքերը և հենակները կլոր ճկված փայտից: Ոտքերը ներքևի մասում ավելի բարակ են և առաջ թեքված: Հենակները կրկնակի են: Ներքևի հենակները զույգով են՝ բարակ, կլոր, ծայրերը վերև և ներքև ճկված ձողեր: Վերևի հենակը մեկ ձող է՝ դեպի ներքև ճկված ծայրերով, իսկ մեջտեղում մեկական փոքրիկ հովհարիկ՝ յուրաքանչյուր կողմից հենված վերևի տախտակին: Ցուցադրվում է հյուրասենյակում: Ձեռք է բերված բանաստեղծի ընտանիքից: Ակտ N 96, 25/XII-1963 թ.:
Լայնություն (սմ)՝ տախտակի` 38,5Երկարություն (սմ)՝ տախտակի` 38,5Բարձրություն (սմ)՝ 70,5Նյութը՝ փայտՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ անհայտՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
475/8
Բաժնեհաշվառանիշ՝
ՀԲ 506