Սկուտեղ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Սկուտեղ Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Սկուտեղը միջին չափսի է: Եզրային մասը ունի ալիքաձև կտրվածք: Ներսում արված են հարուստ փորագիր զարդանախշեր, ակոսավոր շրջանագծեր: Կենտրոնում մակագրված է « 1902 », պատկերված են 5 տաճարանման գմբեթավոր պատկերներ, որոնց գլխավերևում պարսկական գրություններ են, խաչեր և հավքեր: Ներքևում արված են երեք հորիզոնական գծեր, որոնցից առաջին շարքում՝ ծայրից ծայր ձկներ են, ներքևում՝ վիթեր: Ստորին մասում իրար հանդիպակած հավքեր են,որոնց մեջտեղում իրար խաչված ձկներ են: Նյութը՝  Պղինձ Հայտնաբերման վայրը՝  Կապան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1902 թվական Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-451 Բաժնեհաշվառանիշ՝  Ա-232