«Սովետական արվեստ»- Ժենյա Քալանթարյան «Ձախ թատրոնը...
«Սովետական արվեստ»- Ժենյա Քալանթարյան «Ձախ թատրոնը »եվ Չարենցի «Կապկազ
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ամսագիր
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Ամսագրի գլխ. խմբագիր`
Սարգիս Բայանդուր: 44-րդ էջի ձախ անկյունում թուղթը 5սմ.-3սմ բացակա է: Հոդվածը 36-40
էջերում է: Հոդվածագիրը նշում է, որ Չարենցին «ձախ թատրոնի» հետ կապողը նրա բուռն սերն ու հետաքրքրությունն էր, դեպի թատրոնը եվ նրա խնդիրները, որի արտահայտությունը եղավ 1923-ին Թիֆլիսում լույս տեղած Ե. Չարենցի «Կապկազ թամաշան»: Այս անգամ բեմադրվել է Բաքվում ռեժ. Արմեն Արմենյան, իսկ հետո Թիֆլիսում ու Լեհաստանում: Ղարայի դերը կատարել է Վ.
Փափազյանը: Չարենցի նպատակն է եղել ,- նշում է հոդվածագիրը, պիեսում քաղգրագիտության
դաս տալ ժողովրդին: «Կապկազը» ունի հրապարակախոսական բնույթ: Չարենցը ժողովրդայնացման գաղափարի կողմնակիցն է: «Կապկազի» նյութի մատուցման ու մկնաբանության մեթոդի մեջ զգացվում է Մայակովսկյան ադեցությունը...: Կապկազը» ունի ձեվի ու բովանդակության ներդաշնակություն: Այն ավարտվում է Ֆրանսիացի բանաստեղծ Էժեն Պոտյեի /1816-1887/«Ինտերնացիոնալ»-ով, որը Չարենցը թարգմանել է նույն թվականին:Հոդվածագիրը գրում է.«Այսօր«կապկազը» մեծ հետաքրքրություն է ներկայացնում ինչպես «ձախ թատրոնի»ու դրամատուրգիայի որոշ
սկզբունքները հասկանալու, այնպես էլ Չարենցի, իրեվ դրամատուրգի տաղանդը
ճանաչելու առումով:
36-րդ էջի ներքեվում` աջ կողմում ՉՏԹ կնիքն է:
Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1064
Հիմնական հաշվառանիշ՝
ՀՖ 6152