«Սովետական գրականություն եւ արվեստ» համար 1 «Ստ. Գ...
«Սովետական գրականություն եւ արվեստ» համար 1 «Ստ. Գրիգորյան եվ Տերյանի »Կատվի դրախտ» եվՉարենցի «Էմալե
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ամսագիր
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Ամսագրի գլխ. խմբագիր`
Կուրտիկյան, խմբ. տեղակալ` Ֆ. Մելոյան: Սպիտակ եվ
նարնջագույն կազմին եվ կողին սեվ ու սպիտակ գույնի տառեր են, սպիտակ հորիզոնական երկու գիծ:
Չարենցը «Էմալե պրոֆիլը Ձեր»
գրել է 1920թ. փետրվարին, Երեվանում: Նվիրել է Արմենուհի Տիգրանյանին` բանաստեղծուհի,
կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի քույրը:Շարքի ենթավերնագիրն է
«Գալանտ երգեր Էմալե պրոֆիլը Ձեր» այն կենտրոնական բանաստեղծություն է, որը առավելապես է արտահայտում Չարենցի ամբողջ բանաստեղծական շարքի բովանդակությունը: Չարենցի շարքում կան գալանտ նրբագեղ բանաստեղծություններ, որոնք
գալիս են Պառնասի ավանդներից: Տերյանի եվ Չարենցի շարքերը կարելի է հասկանալ միայն նրանց փոխհարաբերակցությամբ եվ նույն կարգի այլ երեվույթների հետ առնչության մեջ` որը տվյալ դեպքում կառուցվածքային բնույթ է կրում: Որպես կառուցվածքների հիերարխիա
նախասկզնականության տեսակետից Պրոֆիլը կարծես թե հակադրվում է «Կատվի դրախտին»: ,-նշում է
հոդվածագիրը,-այդ կառուցվածքի մեջ «Կատվի դրախտի» երրորդության բոլոր բաղադրիչները` հեգնանք-ինքնահեգնանք տեքստի դրամատիկ լարվածություն, Չարենցի «Պրոֆիլում» տեսանելի կերպարանափոխության են ենթարկվել, որվ եվ պայմանավորված են այս երկու շարքերի կապը եվ հնարավորությունը` մտցնելու մի միասնական կառուցվածքի մեջ: Մենք գործ ունենք բանաստեղծական վերին կուլտուրայի եվ
զգացմունքների ամենանուրբ եվ բարձր արտահայտությունների,
գույների եվ նրբերանգների
հազվագյուտ ներդաշնակության հետ: Հոդվածում համեմատելով Չարենցի եվ Տերյանի շարքերից մեջբերած տողերը, հեղինակը նշում է, որ հնարավոր է հայտնաբերել եվ նմանություն , եվ տարնմանություն: Շապիկի եվ անվանաթերթի չորրորդ էջին` ձախ անկյունում, ամսագրի խորհրդանիշն է` շրջանի մեջ Մ.Մաշտոցն է` նստած ձեռքերը տարածած. նրա մոտ ծնկած է Կորյուն աշակերտը, ձախ կողմում մեր այբուբենն է::
Անվանաթերթի ներքեվում ՉՏԹ կնիքն է:
Էջ՝ 160Նյութը՝ կավճաթուղթ, թուղթ, տպագիրՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1981Չափս՝ 26սմ x 17սմՏպարան՝ Երևան, համար երկրորդ տպ.,Տերյան 44Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
2968
Հիմնական հաշվառանիշ՝
ՀՖ 6094