Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ամսագիր
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Մանուշակագույն կազմին Հր.Ռուխկյանի «Մեսրոպ Մաշտոց» գործի արտատպությունն է:
Ամսագրում Խաչիկ Պողոսյանի «Չարենց» (դրամատիկական քրոնիկ՝ հինգ գործողությամբ) ստեղծագործությունն է: Գործող անձիք են՝ Ե.Չարենց, Արփենիկ Չարենց, Ալ.Մյասնիկյան, Ավ.Իսահակյան, Արուս Ոսկանյան, Ա.Բակունց, Գ.Մահարի (Չարենցի ընկերները), Մ.Ղարսեցյան (նաիրյան ակնոցավոր վարժապետ), Ենոք Դարյան «Կրիտիկոս», Յուրի Սեվերյանին, ժուռնալիստ, երիտասարդ բանաստեղծ, դաշնակցական խմբապետ: Գործողությունները ներառում են պատկերներ: Առաջին պատկերը սկսվում է «1917: Թիֆլիս: Գարուն: Ամպրոպաշունչ, թափառուն ամպեր» նկարագրությունով: 4-րդ էջին Հ.Մամյանի գրաֆիկական աշխատանքի արտատպությունն է: Ավարտվում է «Մթնեցում» բաժնով: Վերջում՝ վարագույր:
Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ կավճապատ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1048 55
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ 2236