«Սովետական գրականություն» N6

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Սպիտակի եւ կարմիրի համադրությամբ ամսագիր: «Դեպի Հայաստանի գրողների V համագումարը» բաժնում Էդ.Ջրբաշյանի «Ժամանակակից պոեմի ուղիները (խոհեր եւ դիտողություններ)» գրախոսությունն է (էջ 129): Հեղինակը նշում է, որ ժամանակակից պոեմի համար պարտադիր հատկանիշ կարող է համարվել գեղարվեստական-կառուցվածքային միասնությունը: Օրինակ է բերում նաեւ Չարենցի «Ամբոխները խելագարված», «Կոմունարների պատը Փարիզում» պոեմները: Պոեմը պետք է կազմված լինի դեպքերի կամ հույզերի հաջորդական բացահայտումից, դառնալով կոմպոզիցիոն միավոր: Վերջում գրախոսն անրադառնում է Չարենցի «Կոմիտաս» եւ Սեւակի «Անլռելի զանգակատուն» պոեմների վերլուծությանը: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1966 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1275 145 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2542