Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
1-ին էջում Ա.Բաբայանի «Պղնձաձույլ քնար» հոդվածն է, ուր հեղինակը ներկայացնում է Չարենց մարդուն ու պոետին, վերլուծում նրա ստեղծագործական աշխարհը, բերում մեջբերումներ բանաստեղծի տողերից:
Գր.Սնխչյանը «Միշտ սիրելի Չարենցը» հոդվածում անդրադառնում է Չարենցի որոշ ստեղծագործություններին՝ իր վրա թողած տպավորություններով: Հիշում է մեկ հանդիպման մանրամասներ՝ «Ինտուրիստ»-ում:
Նույն էջում ներկայացված է Չարենցի «Մեր լեզուն» բանաստեղծությունը: Ապա՝ Կ.Սիմոնովի, Մ.Շահինյանի, Ս.Ռուստամի, Ս.Չիքովանու, Լուի Արագոնի խոսքը՝ Չարենցի մասին:
2-րդ էջում Լ.Ալոյանի «Մի պոետ-Եղիշե Չարենց» հոդվածն է, ուր հեղինակը ընթերցողին ներկայացնում է դպրոցի գրական-գեղարվեստական հանդեսը՝ Նվիրված Չարենցի ծննդյան 70-ամյակին:
1-ին էջին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1110 135
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ2294