«Սովետական Հայաստան»-134 /20155/., «Փոթորկահույզ դ...
«Սովետական Հայաստան»-134 /20155/., «Փոթորկահույզ դարի մեծ բանաստեղծը», Ե.Չարենց-90`էջ`1.,2.,4.,
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Հաղորդագրությունն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում տեղի ունեցած Ե. Չարենցի ծննդյան
90-ամյակին նվիրված հանդիավոր նիստի մասին է: Նիստին ներկա են եղել գրականության եւ արվեստի գործիչներ, հյուրեր ՀՍՀՄ եղբայրական հանրապետություններից,
սփյուռքահայ մտավորականներ,
Ե. Չարենցի հարազատները, հյուրեր արտասահմանյան երկրներից: Հանդիսավոր նիստին ծավալուն խոսք է ասել Հոբելյանական հանձն.
նախագահ, ՀԿԿ Կոմիտասի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը: Ե. Չարենցի մասին խոսք է ասել ՀԳՄ վարչության նախագահ Վարդգես Պետրոսյանը: Խոսելով Չարենցի կյանքի ու գործի մասին նա իր ելույթում նշել է`
«Չարենցյան պոեզիայի ազնիվ խմորից հունցվեց նաեվ Պ. Սեւակը, Չարենցի տառապանքի եւ հույզերի մեր պոեզիայի հեքիաթի նոր կրտսեր արքայազնը»,
նշել է մի ականատեսի վկայությունը` բանաստեղծի մարմինը իր հավերժական կացարան են տեղադրել փակ, ձի լծած ֆուրգոնով, որի աջ եւ ձախ պատերին գրված էր`«Հաց»` պատահական զուգադիպություն, որը վերաճում է տրամաբանական հորհրդանշանի` Չարենցը եղավ ու պիտի մնա մեր գրականության նոր 100-ամյակի սրբազան հացը, մեր հավատարմության դժարին հացը: Չարենցի հոգին ապրում է երազի տանը` երկիր Նաիրիում....
առաջին էջի վերին եզրի մոտ ՉՏԹ կնիքն է:
Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
4281
Հիմնական հաշվառանիշ՝
Հֆ 6529