Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Խմբագիր՝ Լ. Մ. Կրոյան
4-րդ էջում հուշագիրն անդրադառնում է 1921թ. փետրվարյան դաշնակցական ավանտյուրայի օրերին Ղամարլուի ջոկատի կոմիսար Լիպարիտ Մխչյանի հետ Չարենցի հանդիպումնեին: Այս մասին պատմել է Բեսի ընկեր Լևոն Կարապետյանը: Այդ ժամանակ Չարենցը եղել է Հայաստանի լուսավորության կոմիսարիատի արվեստի բաժնի պետ: Լևոնը նկարագրում է Չարենցի հնամաշ շորերն ու կոշիկը, անփույթ արտաքինը, հրացանն ուսին՝ պատրաստ կռվի գնալու: Մխչյանի հորդորին, որ Չարենցը գրելով զբաղվի, վերջինս պատասխանում է. «Կհաղթենք,էն ժամանակ , խնդրեմ,, ինչքան ասեք՝ գրեմ Հիմի կռվելու ժամանակ է: Էնպես որ, որտեղ դուք՝ Էնտեղ ՝էլ ես, իմ արյունը ձերինից կարմիր չի»: Ապա՝ Լևոնը նկարագրում է մարտական գործողություններ , Մխչյանի վիրավորելը, Չարենցի աննկուն պահվածքը, կռվի ավարտը: Հուշը թվագրված է ՝ 1977:
1-ին էջին ՉՏԹ կնիքն
է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
2148 668
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա Հֆ5256